Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 41.2-րդ կետի և «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15.3-րդ հոդվածի 3-րդ մասի, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի տարածքում գտնվող սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների տեղակայմանը (հեռավորությանը) ներկայացվող պահանջները համաձայն կից հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |