Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է.
1. Թույլատրել համայնքի ղեկավարին մեկ տարվա ընթացքում Մասիս համայնքում գտնվող հողամասերն օտարել՝ աճուրդ վաճառքի միջոցով․
«1» Հայաստանի Հանրապետություն, Արարատի մարզ, Մասիս համայնք, գյուղ Դարակերտ 5 հողամաս հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային խառը կառուցապատման գործառնական նշանակության 03-035-0117-0028 կադաստրային ծածկագրով, 0.31795 հա մակերեսով հողամասը, մեկնարկային գին սահմանել հողամասի կադաստրային արժեքի 100%-ի չափով, 1 քմ- ը 2888 ՀՀ դրամ / ընդհանուր 9182400 / իննը միլիոն հարյուր ութսուներկու հազար չորս հարյուր/ Հայաստանի Հանրապետության դրամ։
«2» Հայաստանի Հանրապետություն, Արարատի մարզ, Մասիս համայնք, գյուղ Մարմարաշեն 16-րդ փողոց 2-րդ փակուղի 8 հողամաս հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 03-058-0010-0020 կադաստրային ծածկագրով, 0.12604 հա մակերեսով հողամասը, մեկնարկային գին սահմանել հողամասի կադաստրային արժեքի 100%-ի չափով, 1 քմ- ը 2888 ՀՀ դրամ / ընդհանուր 3640040 / երեք միլիոն վեց հարյուր քառասուն հազար քառասուն/ Հայաստանի Հանրապետության դրամ։
|