Այսօր: Չորեքշաբթի, 15 Հունվարի 2025թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 645
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 15-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԻՆԱ ՄԵԼՈՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մասիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի  պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է.    

 

 

1. Թույլատրել համայնքի ղեկավարին մեկ տարվա ընթացքում  Մասիս համայնքում գտնվող  հողամասերն օտարել՝ աճուրդ վաճառքի միջոցով․

     «1»   Հայաստանի Հանրապետություն, Արարատի մարզ, Մասիս համայնք, գյուղ Դարակերտ 5 հողամաս  հասցեում գտնվող   բնակավայրերի  նպատակային  խառը  կառուցապատման  գործառնական նշանակության  03-035-0117-0028  կադաստրային ծածկագրով, 0.31795 հա  մակերեսով հողամասը, մեկնարկային գին սահմանել  հողամասի կադաստրային արժեքի 100%-ի  չափով, 1 քմ- ը   2888 ՀՀ դրամ /  ընդհանուր 9182400 / իննը միլիոն  հարյուր ութսուներկու հազար չորս հարյուր/ Հայաստանի Հանրապետության դրամ։

     «2»   Հայաստանի Հանրապետություն, Արարատի մարզ, Մասիս համայնք, գյուղ Մարմարաշեն 16-րդ փողոց 2-րդ փակուղի 8 հողամաս  հասցեում գտնվող   բնակավայրերի  նպատակային  բնակելի  կառուցապատման  գործառնական նշանակության  03-058-0010-0020  կադաստրային ծածկագրով, 0.12604 հա  մակերեսով հողամասը, մեկնարկային գին սահմանել  հողամասի կադաստրային արժեքի 100%-ի  չափով, 1 քմ- ը   2888 ՀՀ դրամ /  ընդհանուր 3640040 / երեք միլիոն  վեց հարյուր քառասուն հազար քառասուն/ Հայաստանի Հանրապետության դրամ։

       


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԻՆԱ ՄԵԼՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner