Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդված 1-ին մասի 28-րդ կետի, ,,Նորմատիվ իրավական ակտերի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, ,,Նվազագույն ամսական աշխատավարձի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի պահանջներով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել «Մասիս համայնքի կոմունալ տնտեսություն, բարեկարգում և կանաչապատում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը և աշխատողների քանակը համաձայն հավելվածի: 2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 13-ի <<ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ ԵՎ ԿԱՆԱՉԱՊԱՏՈՒՄ,, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ, ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ, ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> N 360-Ա որոշումը:
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 2025 թվականի հոկտեմբերի 1-ից |