Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին մասի 3-րդ և 5-րդ ենթակետերի պահանջները և հաշվի առնելով Արամ Մարտունիկի Մարտիրոսյանի դիմումը /մտից ՝ 16.11.2023թ. թիվ 15249/` Հայաստանի Հնարապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․
1.ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք Այնթապ Երևան-Արտաշատ խճուղի 46/8 հասցեում 0,03232 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության կառուցապատման հողամասը /ծածկագիր՝ 03-012-0360-0025, սեփականության իրավունքի վկայական N 03112023-03-0037/, որը սահմանակից է Արամ Մարտունիկի Մարտիրոսյանին սեփականության իրավունքով պատկանող /ծածկագրեր՝ 03-012-0360-0016 և 03-012-0349-0006/ հողամասերին և որը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքով մեկ տարվա ընթացքում օտարել Արամ Մարտունիկի Մարտիրոսյանին :
2.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 2 153 805 /երկու միլիոն հարյուր հիսուներեք հազար ութ հարյուր հինգ / ՀՀ դրամ, հողամասի կադաստրային արժեքի 150 տոկոսով ՝ 1 քմ-ը 6664 /վեց հազար վեց հարյուր վաթսունչորս / ՀՀ դրամ: