Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ, 16-րդ մասերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի 1920-Ն որոշման պահանջներով և հաշվի առնելով Հովհաննես Շամոյանի դիմումը՝ /հայտ՝ 25.04.2023թ. N CPA-0000-8187/ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1. ՀՀ Արարատի մարզի, Մասիս համայնքի Դաշտավան բնակավայրում գտնվող Արտակ Բիչախչյանին, Հովհաննես Շամոյանին սեփականության իրավունքով պատկանող 03-033-0151-0008 կադաստրային ծածկագիրը կրող, 4.9329 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային, արոտավայր հողատեսքի հողամասից 2,0հա հողամասի /համաձայն որակավորում ունեցող մասնգետի կողմից տրված հատակագծի/ նպատակային և գործառնական նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային և արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության՝ ձկնաբուծական տնտեսություն կառուցելու նպատակով։ |