| Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման պահանջները և հաշվի առնելով <<ԳՐԱՆԴ ՄԱՍՏԵՐ>>ՍՊԸ լիազորված անձ Արտակ Մարտիրոսյանի դիմումը /մտից ՝ 18.05.2023թ.  թիվ 6471 /. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին  որոշում է.
 1.ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք Մասիս քաղաք Հրանտ Վարդանյան 6/4 հողամաս հասցեում գտնվող   0,01831 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության արդյունաբերական օբյեկտների հողամասը /ծածկագիր՝ 03-003-0296-0489, սեփականության իրավունքի վկայական N 01032023-03-0076/, որը սահմանակից է <<ԳՐԱՆԴ ՄԱՍՏԵՐ>> ՍՊԸ-ին  սեփականության իրավունքով պատկանող  /ծածկագիր՝ 03-003-0296-0017/ հողամասին  և որը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ընդլայնման նպատակով  ուղղակի վաճառքով մեկ տարվա ընթացքում օտարել  <<ԳՐԱՆԴ ՄԱՍՏԵՐ>> ՍՊԸ-ԻՆ:      2.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 223566 ՀՀ դրամ, կադաստրային արժեքի 100 %- ով 1 քմ-ի արժեքը 1221 ՀՀ դրամ: |