Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ, 16-րդ մասերի պահանջներով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի թիվ 2/փ -4 եզրակացությունը և ՀՀ Արարատի մարզպետի գրությունը՝ /մտից ՝ 29.05․2024թ. N 7671/ ՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1. Հաստատել ՀՀ Արարատի մարզի, Մասիս համայնքի Նորամարգ բնակավայրը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Արարատ-1 համակցված տարածական պլանավորման փաստաթղթի սույն փոփոխությունը՝
- ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի, Նորամարգ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, քաղաքացու սեփականություն հանդիսացող 03-068-0364-0003 կադաստրային ծածկագրով, 1.0 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքի հողամասից 0․63 հա փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության արդյունաբերական օբյեկտների հողերի գործառնական նշանակության:
|