Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ, 16-րդ մասերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման պահանջներով և հաշվի առնելով Վարդգես Պողոսյանի դիմումը /23.08.2024թ. դիմում՝ 11599 /՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1. Հայաստանի Հանրապետություն Արարատի մարզի, Մասիս համայնքի Դարակերտ բնակավայրում գտնվող Վարդգես Արսենի Պողոսյանին սեփականության իրավունքով պատկանող 03-035-0189-0025 կադաստրային ծածկագիրը կրող, 0.5534 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահող հողատեսքի հողամասի նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային և գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության՝ պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության տնտեսություն կառուցելու նպատակով։ |