Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ, 16-րդ մասերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշման պահանջներով և հաշվի առնելով Արմեն Սաֆարյանի դիմումը /04.08.2023թ. մտից 10072/՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1. ՀՀ Արարատի մարզի, Մասիս համայնքի Ղուկասավան բնակավայրում գտնվող Արմեն Սուրենի Սաֆարյանին սեփականության իրավունքով պատկանող 03-056-0023-0076 կադաստրային ծածկագիրը կրող, 0.0808 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային, վարելահող հողատեսքերի հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային և գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության՝ ջերմոցային տնտեսություն կառուցելու նպատակով։ |