01.06.25
ՏՈՆԱԿԱՆ ՕՐ` ԲԱԶՄԱԹԻՎ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐՈՎ
|
Հունիսմեկյան այս գեղեցիկ օրը Մասիսի համայնքապետարանը և Մասյացոտնի թեմը՝ օրհնությամբ Մասյացոտնի Թեմի Առաջնորդ Տեր Գևորգ եպս. Սարոյանի, պատրաստել էին հերթական միջոցառումը` նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան։ Տոնական միջոցառումներն անցկացվեցին Մասիս համայնքում գործող եկեղեցիների բակերում: Իսկ պատրաստված բազմաբովանդակ ծրագիրը հաճելի ու անմոռանալի պահեր պարգևեց փոքրիկներին։ Շնորհավոր ձեր տոնը, սիրելի փոքրիկներ։
|
|
01.06.25
ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ
|
Սիրելի՛ երեխաներ,Մասիս համայնքի իմ փոքրիկ բարեկամներ,Ջերմագին շնորհավորում եմ այս լուսաշող տոնի` Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։Այս օրը մեկ անգամ ևս վերահաստատվում է մեր հանձնառությունը՝ պաշտպանելու յուրաքանչյուր երեխայի իրավունքները, ապահովելու նրանց խաղաղ, առողջ, երջանիկ ու արժանապատիվ մանկություն։Երեխաները ոչ միայն յուրաքանչյուր ընտանիքի ջերմությունն են, այլև` մեր երկրի ապագան։ Նրանց մեջ է կենտրոնացած վաղվա ուժեղ ու զարգացած պետության տեսլականը։Պետություն, որտեղ կկարողանան իրականացնել իրենց նվիրական երազանքները։Եվ մեզանից յուրաքանչյուրի պարտքն է սիրով ու պատասխանատվությամբ նպաստել մատաղ սերնդի ներդաշնակ դաստիարակությանը և պաշտպանությանը։Թող բոլոր երեխաները մեծանան ...
Մանրամասն |
|
26.05.25
ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ
|
Այսօր Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը հյուրընկալել էր տարվա ընթացքում բարձր առաջադիմություն ցուցաբերած աշակերտներին։ Ողջունելով ներկաներին` Դ. Համբարձումյանը նշեց, որ երիտասարդները մշտապես գտնվում են ուշադրության կենտրոնում, և համայնքապետարանի կողմից պարբերաբար իրականացվում են տարբեր ծրագրեր, որոնք ուղղակիորեն առնչվում են երիտասարդներին։ Համայնքապետն ամփոփ անդրադարձավ նաև համայնքում ընթացող ծրագրերին և նշեց, որ ի սկզբանե կարևորվել է բնակավայրերի համաչափ զարգացման սկզբունքը։ Դ. Համբարձումյանը պատասխանեց հնչեցված մի շարք հարցերին և երիտասարդներին հորդորեց ակտիվորեն մասնակցել ՏԻ գործընթացներին, մասնակցել համայնքի զարգացմանը։ Աշակերտներն արժանացան նաև խրախուսական նվերների։
|
|
26.05.25
‼️ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ‼️
|
Վաղը՝ ժամը 10:30-ից, «Մասիս համայնքի կոմունալ տնտեսություն, բարեկարգում և կանաչապատում» ՀՈԱԿ-ի կողմից Մասիս քաղաքում իրականացվելու են ծառերի սրսկման աշխատանքներ: Անվտանգության նկատառումներից ելնելով` հորդորում ենք փակ պահել պատուհաններն ու դռները:
|
|
26.05.25
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
Մասիսի համայնքապետարանում տեղի ունեցավ «Մասիս համայնքի սոցիալական աջակցության վերաբերյալ կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները, այդ լիազորությունների իրականացման կարգը և սոցիալական աջակցության ծառայությունների տրամադրման կարիքների գնահատման չափորոշիչները սահմանելու մասին» ավագանու որոշման նախագծի շուրջ հանրային քննարկում։Քննարկմանը մասնակցում էին համայնքապետարանի ոլորտային պատասխանատուներ, աշխատակազմի ներկայացուցիչներ, բնակիչներ։Ողջունելով ներկաներին՝ Մասիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Նորայր Հակոբյանը տեղեկացրեց, որ նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի Մասիս համայնքի՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց ու ընտանիքներին հայտնաբերել և ...
Մանրամասն |
|
23.05.25
ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ
|
Սիրելի՛ շրջանավարտներ,Հարգելի՛ ուսուցիչներ, ծնողներ,Շնորհավորում եմ այս կարևորագույն և խորհրդանշական օրվա առթիվ։Սիրելի՛ շրջանավարտներ,Տոնական այս օրը, որը լի է հույզերով ու հիշողություններով, մաղթանքներով ու հրաժեշտի խոսքերով, ձեզ ուղեկցելու է ամբողջ կյանքի ընթացքում։Դպրոցական վերջին զանգն այսօր հնչում է որպես կոչնակ` ազդարարելով մի նոր կյանքի սկիզբ։Նվիրական այս օրը դուք հրաժեշտ եք տալիս հարազատ կրթօջախներին և սիրելի ուսուցիչներին, ովքեր տարիներ շարունակ անսպառ նվիրումով կրթել ու դաստիարակել են ձեզ, փոխանցել նաև հոգևոր-բարոյական մնայուն արժեքներ, որոնք պետք է դառնան ուղեցույց նոր կյանքի ճանապարհին և ապագայի կերտման հիմնաքարը։Սիրելի՛ շրջանավարտներ,Իմ պատանի բարեկամներ,Հրաժեշտ տալով դպրոցական անհոգ ...
Մանրամասն |
|
20.05.25
ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
|
Այսօր կայացավ Մասիս համայնքի ավագանու հերթական նիստը։ Ավագանու հավանությանն էր ներկայացված 4 տասնյակից ավելի հարց։ Օրակարգային հարցերի վերաբերյալ կայացվեցին համապատասխան որոշումներ։ Մանրամասները`
|
|
20.05.25
ՄՊՍԿ ԹԱՏԵՐԱԽՄԲԵՐԻ ՆՈՐ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ
|
Մասիսի Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի(ՄՊՍԿ) «Մասիսի նոր սերունդ» և «Սիրոն» թատերախմբերը (գեղ. ղեկավար՝ Արշակ Ղազարյան) շարունակում են հաջողությամբ հանդես գալ տարբեր բեմահարթակներում։ Խմբերը փայլուն մասնակցությունն ունեցան նաև «Էտյուդ» արվեստի մրցույթ-փառատոնում` գրավելով պատվավոր առաջին հորիզոնականը և արժանանալով «Լավագույն կոմպոզիցիոն լուծում» մրցանակին։ Շնորհավորում ենք։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |
|