Այսօր: Հինգշաբթի, 5 Հունիսի 2025թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 471
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Մասիսի համայնքապետարան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
30/05/2025
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
30/06/2025
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի բնակիչներ, հողօգտագործողներ,

2024 թվականի ընթացքում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) կողմից «Բուսական ծագման մթերքում մնացորդային նյութերի, գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների առկայության մոնիթորինգային ծրագրի» շրջանակներում իրականացված լաբորատոր փորձաքննությունների արդյունքներով Հայաստանի Հանրապետությունում աճեցված բուսական ծագման մթերքներում հայտնաբերվել են մնացորդային նյութերի սահմանային թույլատրելի քանակության գերազանցման բազմաթիվ դեպքեր: Առավել մտահոգիչ է պեստիցիդների և նիտրատների անթույլատրելի քանակության առկայությունը բուսական ծագման մթերքներում, որոնք արդյունք են ֆերմերների և գյուղատնտեսական հողօգտագործողների կողմից ոչ ճիշտ գյուղատնտեսության վարման։

Հողօգտագործողների  հետ   շփումների  արդյունքում  կատարած  վերլուծությունը ցույց է տվել, որ պեստիցիդների և դրանց կիրառման վերաբերյալ տեղեկացվածությունը, ինչպես նաև դրանց ոչ ճիշտ կիրառման դեպքում հետևանքների գիտակցումը մեր երկրում գտնվում է ցածր մակարդակի վրա, իսկ միասնական և համակարգված ագրոքիմիական մշակույթը գրեթե բացակայում է։ Այս խնդրիների լուծման համար անհրաժեշտ է աշխատանքներ տանել պեստիցիդների կիրառման մասին հողօգտագործողների իրազեկման մակարդակի բարձրացման ուղղությամբ։ Հողօգտագործողները պետք է տեղեկացված լինեն քիմիական պատրաստուկների ճիշտ, տեղին, ժամանակին և սահմանված քանակով օգտագործման, ինչպես նաև դրանց սպասման ժամկետների վերաբերյալ։ Անհրաժեշտ է, որ հողօգտագործողները ճիշտ որոշեն բույսերի վնասակար օրգանիզմի տեսակը, զարգացման փուլը, դրանով վարակվածության աստիճանը, պետք է կարողանան ընտրել համապատասխան պեստիցիդները, դրանք օգտագործել ժամանակին, ճիշտ չափաքանակով և եղանակային պայմաններում։ Միայն այս խնդիրների լուծման արդյունքում հնարավոր կլինի խուսափել բուսական ծագման մթերքներում պեստիցիդների մնացորդային նյութերի սահմանային թույլատրելի քանակության գերազանցման դեպքերից։

Ինչ վերաբերում է նիտրատներին, ապա դրանք հայտնվում են բուսական ծագման մթերքներում հողը ազոտական ագրոքիմիկատներով պարարտացնելիս։ Դրանց անրաժեշտ քանակից ավելի կիրառման կամ սպասման ժամկետները չպահպանելու դեպքերում մշակաբույսում կուտակվում է մեծ քանակությամբ նիտրատ, որն այդ մթերքը դարձնում է վտանգավոր մարդու առողջության համար։ Մեր երկրում պարարտացումը մեծամասամբ իրականացվում է մոտավոր սկզբունքով, այնինչ դրա հիմքում պետք է ընկած լինեն մանրակրկիտ հաշվարկներ, որոնց մասին մեր հողօգտագործողները նույնպես պետք է տեղեկացված լինեն։

Տեղեկացնում ենք, որ Տեսչական մարմինը նախատեսում է առաջիկայում վերահսկողություն իրականացնել՝ Հայաստանի Հանրապետությունում արտադրված բուսական ծագման մթերքներում մնացորդային նյութերի հայտնաբերման նպատակով։ Վերահսկողության արդյունքում շեղումներ հայտնաբերելու դեպքում խմբաքանակի իրացումը կարգելվի, իսկ իրացնողը կենթարկվի վարչական պատասխանատվության։


Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
Ավագանու հերթական նիստ - 13.12.2024
Ավագանու արտահերթ նիստ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու արտահերթ նիստ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու արտահերթ նիստ
Ավագանու արտահերթ նիստ
ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ
ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու արտահերթ նիստ
ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու հերթական նիստ
ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու արտահերթ նիստ
Ավագանու արտահերթ նիստ
Ավագանու արտահերթ նիստ
Ավագանու հերթական նիստ (06.06.2022)
Ավագանու արտահերթ նիստ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու արտահերթ նիստ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու արտահերթ նիստ
Ավագանու նիստ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու նիստ
Ավագանու արտահերթ նիստ
Ավագանու հերթական նիստ
ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ
Ավագանու հերթական նիստ
ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ
Ավագանու նիստ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
Ավագանու նիստ
ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
Ավագանու նիստ
Ավագանու նիստ
Ավագանու նիստ (23.10.2019)
ավագանու նիստ
ավագանու հերթական նիստ
ավագանու նիստ
ավագանու նիստ
Ավագանու արտահերթ նիստ
ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու հերթական նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner