Այսօր` մեր անցյալ հաղթանակների օրվա խորհրդով, Մասիս համայնքում կայացավ հիշատակի քայլերթ` դեպի Մասիսի զոհվածների հիշատակը հավերժացնող պանթեոն։
Խոնարհումի քայլերթն առաջնորդում էին Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Խ. Արոյանը, Սուրբ Թադեոս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Եզնիկ քահանա Մարդիրյանը։
Երթին մասնակցում էին Մասիսում ապաստանած արցախցի մեր հայրենակիցները՝ ի հիշատակ իրենց այն հարազատների, որոնց շիրիմները մնացել են Արցախում՝ դեռ անհասանելի ծաղիկ խոնարհելու։
Այս քայլքով հարգանքի տուրք մատուցվեց ոչ միայն իրենց անձնական հիշողություններին, այլև հավաքական ցավին ու պայքարին։
Հիշելով անցյալը՝ միավորվում ենք ներկայում՝ հանուն վաղվա օրվա։