Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով , հիմք ընդունելով Մասիս համայնքի ղեկավարի և Նարեկ Գևորգյանի միջև 08.09.2016 թվականին կնքված վարձակալության պայմանագիրը և հաշվի առնելով, որ Մասիս համայնքի, Մասիս քաղաքի 03-003-0137-0461 ծածկագիրը կրող 3,626 հա հողամասը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամաս` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1․Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող, Նարեկ Վահրամի Գևորգյանի կողմից վարձակալած՝ Մասիս համայնքի Մասիս քաղաքում գտնվող 03-003-0137-0461 ծածկագրով 3,626 հա գյուղատնտեսական նշանակության վարելահող հողատեսքի հողամասը , թույլատրել ուղղակի վաճառքով մեկ տարվա ընթացքում, գնման նախապատվության իրավունքով, տվյալ պահին գործող հողի կադաստրային արժեքի 100 %-ով /1 հա-ը 992500 ՀՀ դրամ/ ընդհանուր 3598805 /երեք միլիոն հինգ հարյուր իննսունութ հազար ութ հարյուր հինգ/ ՀՀ դրամ արժեքով օտարել նարեկ Վահրամի Գևորգյանին: |