Կատարված ուսումնասիրությունից պարզվել է, որ համայնքի կադաստրային քարտեզում 03-033-0016-0004 ծածկագիրը կրող բնակելի կառուցապատման հողամասում առկա շինությունները կառուցվել են մինչև 2001թ-ի մայիսի 15-ը, սակայն դրանց նկատմամբ չեն պահպանվել սահմանված կարգով տրամադրված քաղաքաշինական գործունեություն իրականացնելու փաստաթղթերը, նշված շինությունները չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, այդ թվում ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք: Ղեկավարվելով «Համայնքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումների դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը /հայտ՝ 212737 ծածկագիր՝ 03092ZHK6MUR/. որոշում եմ`
1. Մասիս համայնքի Դաշտավան բնակավայրում գտնվող, համայնքի կադաստրային քարտեզում 03-033-0016-0004 ծածկագիրը կրող, բնակելի կառուցապատման 0.11873 հա մակերեսով օրինական հողամասում առկա շենք-շինությունների նկատմամբ վերականգնել քաղաքացիներ` Վաչագան Սարգսի Փայտյանի /ծնված 15.01.1962թ./, Անուշ Եդիգարի Փայտյանի /ծնված 17.03.1961թ․/, Հարություն Վաչագանի Փայտյանի /ծնված 05.01.1984թ․/ և Մարգարիտ Վաչագանի Փայտյանի /ծնված 13.02.1986թ./ գույքային իրավունքները`ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով:
2. Մասիս համայնքի Դաշտավան բնակավայրում գտնվող, 0.11873 հա օրինական հողամասից 0.00742 հա հողամասը ընդհանուր բաժնային իրավունքով հատկացնել բնակելի տան սեփականատերերին։
3. Հողամասի սահմանները որոշվում են չափագրման որակավորում ունեցող անձի կողմից տրված հողամասի սահմանների իրադրության հատակագծով:
4. Անշարժ գույքի միավորին` 03-033-0016-0004 ծածկագիրը կրող 0.11131 հա մակերեսով հողամասին, 0.00742 ընդհանուր բաժնային հողամասին և առկա շենք-շինություններին, որպես անշարժ գույքի մեկ միավոր տրամադրել Մասիս համայնք գ․Դաշտավան Սարմենի փողոց 1-ին նրբանցք թիվ 4 հասցեն։