Համաձայն ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 74-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի /սահմանադրական օրենք/ 142․2-րդ հոդվածի 2-րդ մասի, հիմք ընդունելով թիվ 11 տարածքային ընտրական հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 12-ի «Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 05-ի ընտրությունների արդյունքներով Մասիս համայնքի ավագանի ընտրվելու մասին» N 17-Ա որոշումը և 2021 թվականի դեկտեմբերի 16-ի «Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 5-ի ընտրություններին մասնակցած կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակներում ընդգրկված, ինքնաբացարկ ներկայացրած /մանդատից հրաժարված/ ավագանու անդամի թեկնածուների գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 18-Ա որոշումը, «Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանու ընտրված անդամներ գրանցելու մասին» N18 արձանագրությունը, հաշվի առնելով, որ համայնքի ավագանու ընտրության արդյունքով ընտրությանը մասնակցած ,,Դավիթ Համբարձումյան,, դաշինքը ստացել է ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին ու դաշինքի թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձը՝ Դավիթ Համբարձումյանը օրենքի ուժով համարվում է ընտրված համայնքի ղեկավար Մասիս համայնքի ավագանին որոշում է. 1․ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ղեկավարի երդման արարողությունն անցկացնել 2021 թվականի դեկտեմբերի 20-ին, ժամը 11։00-ին։ 2․ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ղեկավարի երդման արարողությունը կազմակերպել ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքային համայնքի ,,Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոց,, համայնքային ոչ առևտրային կազմակերպության դահլիճում /հասցե՝ ք. Մասիս, Հանրապետության փող., 7-րդ շենք/։ 3․ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ղեկավարի երդման արարողությանը հրավիրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Արարատի մարզպետարանի, Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչների, մշակութային, հասարակական գործիչների, պատվավոր քաղաքացիների և այլն։ 4․ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ղեկավարի երդման արարողության կազմակերպման պատասխանատվությունը դնել Մասիսի համայնքապետարանի աշխատակազմի վրա։ |