Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» № 912-Ն որոշման պահանջներով և նկատի ունենալով, որ Վանցետիկ Վահրամի Դավթյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկն ու հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանու 2025 թվականի հունիսի 24-ի N 196-Ա որոշումը՝ որոշում եմ․
1․ Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ Մասիս համայնք, ք Մասիս 2-րդ փողոց, 11/3 հողամաս հասցեում գտնվող անասնաշենքն ու ավտոտնակը (մակերեսը՝ 85,9 քմ) և սպասարկման ու պահպանման համար զբաղեցրած 0,01923 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողամասը (ծածկագիր՝ 03-003-0100-0081) ուղղակի վաճառքով օտարել բնակիչ՝ Վանցետիկ Վահրամի Դավթյանին։
2.Շինությունների ուղղակի վաճառքի գինը կազմում է 398000 (երեք հարյուր ինսունութ հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, որը ենթակա է վճարման 900435101135 հաշվեհամարին՝ նպատակ դաշտում նշելով «շինության ուղղակի վաճառք»։
3.Շինություններով զբաղեցրած հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 1315000 (մեկ միլիոն երեք հարյուր տասնհինգ հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, որը ենթակա է վճարման 900435101176 հաշվեհամարին՝ նպատակ դաշտում նշելով «հողամասի ուղղակի վաճառք»։
4․Գույքային իրավունքի պետական գրանցման համար իրականացված վճարները 26000 (քսանվեց հազար) ՀՀ դրամ անհրաժեշտ է կատարել 900432131044 հաշվեհամարին նպատակ դաշտում նշելով «իրավունքի գրանցման ծախսերի վերականգնում»։
5. Գույքն օտարելուց հետո համայնքի հաշվապահական և հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություններ: