Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի 2387-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով կադաստրի կոմիտեի հասցե տրամադրելու մասին որոշումների քաղվածքները՝ /ծածկագիր 03011PEATU3G, 03011T5EMKRS, 03011BERCZVX/՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․
1. Մասիս համայնքի Մասիս քաղաքի հետևյալ փողոցներն անվանակոչել համաձայն կադաստրի կոմիտեի կայացրած հասցե տրամադրելու մասին որոշումների՝
1․1 Մասիս համայնք, Մասիս ք, Հրանտ Վարդանյան փողոց, 1-ին անցուղի - 03011PEATU3G ծածկագիր,
(նկարագիրը՝ 03-003-0424-0051 ծածկագրով գույքային միավորից դեպի աջ, Հրանտ Վարդանյան փողոց, թիվ 250; թիվ 251;թիվ 252 շենքերի բակով անցնող, 03-003-0424-0164 ծածկագրով միավորով դեպի Հրանտ Վարդանյան փողոց):
1.2 Մասիս համայնք, Մասիս ք, Դպրոցականների փողոց, 1-ին նրբանցք- 03011BERCZVX ծածկագիր,
(նկարագիրը՝ Դպրոցականների փողոցից 03-003-0137-0165 ծածկագրով գույքային միավորից դեպի աջ, հետո դեպի ձախ մինչև 03-003-0137-0118 ծածկագրով միավոր, նորից դեպի աջ մինչև փողոցի վերջ)։
1․3 Մասիս համայնք, Մասիս ք, Դպրոցականների փողոց 2-րդ նրբանցք- 03011T5EMKRS ծածկագիր,
(նկարագիրը՝ Դպրոցականների փողոցից 03-003-0137-0165 ծածկագրով գույքային միավորից դեպի աջ, մինչև փողոցի վերջ)։