| Ղեկավարվելով   <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 71-րդ հոդվածի 3-րդ մասով և հաշվի առնելով   քաղաքացի Սամվել Սահակի Սահակյանի  դիմումը  /մտից ՝ 08․11․2023թ թիվ 14680/ ՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1.Համաձայնություն տալ ՀՀ Արարատի մարզի  Մասիս համայնքի, Մասիս քաղաք Նոր թաղամաս 4-րդ փողոց 23 հասցեում գտնվող քաղաքացի  Սամվել Սահակի Սահակյանի սեփականություն հանդիսացող 03-003-0137-0654 կադաստրային ծածկագրով,  0.041հա  հողամասը համայնքային սեփականություն հանդիսացող ՀՀ Արարատի մարզի, Մասիս համայնքի Մասիս քաղաքի  Նոր թաղամաս 4-րդ փողոց 11/1 հասցեում գտնվող 03-003-0137-0726 ծածկագիրը կրող 0,041 հա /սեփականության վկայական 07092023-03-0066/համարժեք հողամասով   փոխանակությանը։ |