Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 97-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով, որ Մասիսի համայնքապետարանի 900435002523 հաշվեհամարին վճարվել է 6․000 (վեց հազար) ՀՀ դրամ տեղական տուրքը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներն ու Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը/հայտ՝ 159474 ծածկագիր՝ 03999A4CHD6D, ծածկագիր՝ 02031UGQCEKD և ընդառաջելով Նոդարիկ Մկրտչյանի խնդրանքին՝ /մտից՝ 03.04.2024թ. թիվ 4799/ որոշում եմ.
1. Նոդարիկ Նորիկի Մկրտչյանի սեփականության իրավունքով պատկանող հողամասը /ծածկագիր՝ 03-003-0140-0033/ դարձնել երկու գույքային միավոր և հասցեավորել համապատասխանաբար`
ա/ Բաժանվող մաս 1․ 0,02000 հա-ի համար՝ ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք, ք․ Մասիս, 7-րդ թաղամասի 4-րդ փողոց, 34 հողամաս:
բ/ Բաժանվող մաս 2․ 0,02950 հա-ի համար՝ ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք, ք․ Մասիս, 7-րդ թաղամասի 4-րդ փողոց, 34/1 հողամաս:
2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման։