Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 283
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 337-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Մասիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, 0236-4-30-40, 0236-4-20-20, masis.ararat@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 նոյեմբերի 2024 թվականի N 337-Ա

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ, ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի ԹԻՎ 308-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ, 28-րդ կետերի, 28-րդ հոդվածի, 34-րդ հոդվածի, 57-րդ հոդվածի 1-ին մասի, 9-րդ մասի, ,,Նորմատիվ իրավական ակտերի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, ,,Նվազագույն ամսական աշխատավարձի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս  համայնքի ավագանին որոշում է․

1․ Հաստատել համայնքի ղեկավարի վարձատրության չափը, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիսի համայնքապետարանի կառուցվածքը, աշխատակիցների քանակը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը համաձայն կից հավելվածի։
2․ Սահմանել և հաստատել հավելավճար․
ա/ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիսի համայնքապետարանում /ներառյալ միավորված  26 բնակավայրերում/ քաղաքական, հայեցողական, վարչական պաշտոններում աշխատած առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժի դեպքում՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիսի համայնքապետարանում /ներառյալ միավորված  26 համայնքներում/ աշխատած ընդհանուր ստաժի յուրաքանչյուր տարվա համար՝  դրույքաչափի 0,6 տոկոսի չափով,
բ/ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքապետարանում /ներառյալ միավորված 26 բնակավայրերում/ համայնքային ծառայության պաշտոններում աշխատած առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժի դեպքում՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիսի  համայնքապետարանում /ներառյալ միավորված  26 բնակավայրերում/ աշխատած ընդհանուր ստաժի յուրաքանչյուր տարվա համար՝ դրույքաչափի 0,6 տոկոսի չափով
գ/ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիսի համայնքապետարանի /ներառյալ միավորված 26 բնակավայրերում/  տեխնիկական սպասարկման անձնակազմում աշխատած առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժի դեպքում՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիսի  համայնքապետարանում /ներառյալ միավորված  26 բնակավայրերում/  աշխատած ընդհանուր ստաժի յուրաքանչյուր տարվա համար՝ դրույքաչափի 0,6 տոկոսի չափով։
3․ Ուժը կորցրած ճանաչել 2023 թվականի դեկտեմբերի 15-ի ,,ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ, ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-Ի ԹԻՎ 226-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ,, թիվ 308-Ա որոշումը։

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից։


Կողմ -13

ԱՎԱՆԵՍՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ԱՐԱՄԱՅԻՍՅԱՆ ԿԱՐԵՆ

ԱՖՐԻԿՅԱՆ ՆՈՒՆԵ

ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ԱՐՍԵՆ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԿԱՐԵՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ՆՈՐԱՅՐ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԴԱՎԻԹ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՇԱԲՈՅԱՆ ԵՐԵՄ

ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴՈՒՀԻ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԷԴՎԱՐԴ

ՕՀԱՆՋԱՆՅԱՆ ԵԼԻԶԱՎԵՏԱ

ՕՍԵՅԱՆ ԶՈՀՐԱԲ

Դեմ -0

Ձեռնպահ -1

ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՐԱՄ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.39 Մբ) հավելված
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner