Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման, հիմք ընդունելով Սարգիս Իսկանդարյանի դիմումը (մտից 27․08.2024 թվականի թիվ 11755) և հաշվի առնելով, որ Մասիսի համայնքապետարանի 900435101069 հաշվեհամարին վճարվել է 40․000 (քառասուն հազար) ՀՀ դրամ տեղական տուրք՝ որոշում եմ.
1. Տրամադրել կառուցապատող Սարգիս Արազի Իսկանդարյանի կողմից ՀՀ Արարատի մարզի, համայնք Մասիս, Այնթապ բնակավայրի 13-րդ փողոց, 2-րդ փակուղի 9/9 հասցեում կառուցված մեկ հարկանի բնակելի տան շահագործման թույլտվություն:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սարգիս Իսկանդարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: