Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է.
1. Թույլատրել համայնքի ղեկավարին մեկ տարվա ընթացքում Մասիս համայնքում գտնվող հողամասերը տրամադրել օտարման ՝ աճուրդ վաճառքի միջոցով․
«1» Հայաստանի Հանրապետություն, Արարատի մարզ, Մասիս համայնք, Մասիս ք․ Նոր թաղամաս 4-րդ փողոց 23 հողամաս հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային խառը կառուցապատման գործառնական նշանակության 03-003-0137-0784 կադաստրային ծածկագրով, 0.01945 հա մակերեսով հողամասը, մեկնարկային գին սահմանել հողամասի կադաստրային արժեքի 100%-ի չափով, 1 քմ- ը 4442 Հայաստանի Հանրապետության դրամ,
«2» Հայաստանի Հանրապետություն, Արարատի մարզ, Մասիս համայնք, գյուղ Նոր Խարբերդ 2-րդ փողոց 1-ին փակուղի 6 հողամաս հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 03-070-0082-0036 կադաստրային ծածկագրով, 0.01672 հա մակերեսով հողամասը, մեկնարկային գին սահմանել հողամասի կադաստրային արժեքի 100%-ի չափով, 1 քմ- ը 4442 Հայաստանի Հանրապետության դրամ։
«3» Հայաստանի Հանրապետություն, Արարատի մարզ, Մասիս համայնք, գյուղ Դարակերտ Դ․ Լադոյան փողոց 126 հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 03-035-0038-0045 կադաստրային ծածկագրով, 0.1317 հա մակերեսով հողամասը, մեկնարկային գին սահմանել հողամասի կադաստրային արժեքի 100%-ի չափով, 1 քմ- ը 2888 Հայաստանի Հանրապետության դրամ։