Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ մասով, 66-րդ հոդվածի 4-րդ մասով , հիմք ընդունելով Գևորգ Լևոնի Կոստանյանի դիմումը /մտից ՝ 21.06.2022թ. N 464/ և Մասիսի համայնքապետարանի և Գևորգ Կոստանյանի միջև 13.09.2021 թվականին կնքված գրանցամատյան թիվ 4767 վարձակալության պայմանագիրը և հաշվի առնելով, որ Մասիս համայնքի Մասիս քաղաքի, 6-րդ թաղամաս, 1-ին փողոց, 3/2 հասցեում գտնվող 0,0341 հա, ծածկագիր՝ 03-003-0068-0002, հողամասը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամաս` Հայաստանի Հնարապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․
Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող, Գևորգ Կոստանյանի կողմից վարձակալած՝ Մասիս համայնքի Մասիս քաղաքի 6-րդ թաղամաս 1-ին փողոց, 3/2 հասցեում գտնվող 0,0341 հա բնակավայրերի բնակելի նշանակության հողամասը /ծածկագիր՝ 03-003-0068-0002, վկայական N01092020-03-0065/, թույլատրել մեկ տարվա ընթացքում, տվյալ պահին գործող հողի կադաստրային արժեքով 1514654 /մեկ միլիոն հինգ հարյուր տասնչորս հազար վեց հարյուր հիսունչորս/ ՀՀ դրամի չափով գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքով օտարել Գևորգ Կոստանյանին՝ կառուցապատման նպատակով։