Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ մասով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով , հիմք ընդունելով Կորյուն Հովակիմյանի լ/ա Արմեն Եղյանի դիմումը /մտից ՝ 06.07.2023թ. թիվ 953/, Սիս համայնքի ղեկավարի և Կորյուն Հովակիմյանի միջև 18.12.2003 թվականին կնքված վարձակալության պայմանագիրը և հաշվի առնելով, որ Մասիս համայնքի, Սիս բնակավայրի 03-083-0510-0015 ծածկագիրը կրող 4,75 հա հողամասը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամաս` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող, Կորյուն Մկրտիչի Հովակիմյանի կողմից վարձակալած՝ Մասիս համայնքի Սիս բնակավայրում գտնվող 03-083-0510-0015 ծածկագրով 4,75 հա գյուղատնտեսական նշանակության վարելահող հողատեսքի հողամասը / վկայական N 06072023-03-0077/, թույլատրել տվյալ պահին գործող հողի կադաստրային արժեքով 1 հա-ը 992500 դրամ՝ ընդհանուր 4 714 375 ՀՀ դրամ, գնման նախապատվության իրավունքով, մեկ տարվա ընթացքում ուղղակի վաճառքով օտարել Կորյուն Մկրտիչի Հովակիմյանին: |