Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման, հիմք ընդունելով Հայկ Հակոբյանի կողմից լիազորված անձ՝ Լիլյա Զաքարյանի դիմումը (մտից 01.08.2024 թվականի թիվ 10638) և հաշվի առնելով, որ Մասիսի համայնքապետարանի 900435101069 հաշվեհամարին վճարվել է 40․000 (քառասուն հազար) ՀՀ դրամ տեղական տուրք՝ որոշում եմ.
1.Տրամադրել կառուցապատող Հայկ Ալբերտի Հակոբյանի կողմից ՀՀ Արարատի մարզի, համայնք Մասիս, Նոր Խարբերդ բնակավայրի, 20-րդ փողոց 13 հասցեում կառուցված մեկ հարկանի մանսարդային հարկով բնակելի տան և պարսպի շահագործման թույլտվություն:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայկ Հակոբյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: