Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներն ու հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ Հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը /հայտ՝ 114650, ծածկագիր՝ 03068KZMEGYE/, ընդառաջելով Գեորգի Բորիսի Ղևոնդյանի կողմից լիազորված անձ Օլեգ Սայաթի Մարկոսյանի խնդրանքին` /մտից՝ 14.09.2023թ.N 11849/. որոշում եմ.
1․ Էլմիրա Սայադի Մարկոսյանին, Բորիս Իվանի, Գեորգի Բորիսի, Սերգեյ Բորիսի և Լաուրա Արտաշի Ղևոնդյաններին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող հողամասը /ծածկագիր` 03-068-029-004 և բնակելի տունը հասցեավորել՝
ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք գյուղ Նորամարգ, Ազատության փողոց, 66 բնակելի տուն:
2.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման։