Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 66-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և հիմք ընդունելով թիվ 11 տարածքային ընտրական հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 12-ի «Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 05-ի ընտրությունների արդյունքներով Մասիս համայնքի ավագանի ընտրվելու մասին» N 17-Ա որոշումն ու «Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանու ընտրված անդամներ գրանցելու մասին» N18 արձանագրությունը Մասիս համայնքի ավագանին որոշում է. 1․ Ստեղծել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանու հետևյալ խմբակցությունները՝ 1) ,,Դավիթ Համբարձումյան,, դաշինք 2) ,,Քաղաքացիական պայմանագիր,, կուսակցություն։ 2․ Հանձնարարել ավագանու խմբակցություններին Մասիս համայնքի ղեկավարին գրավոր ներկայացնել խմբակցության կանոնադրությունը, անվանումը, կազմը, ղեկավարի և քարտուղարի անունները և ազգանունները։ 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: |