Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման, հիմք ընդունելով Սամվել Խաչումյանի դիմումը (մտից 16.10.2024 թվականի թիվ 14063) և հաշվի առնելով, որ Մասիսի համայնքապետարանի 900435101069 հաշվեհամարին վճարվել է 40․000 (քառասուն հազար) ՀՀ դրամ տեղական տուրք՝ որոշում եմ.
1.Տրամադրել կառուցապատող Արթուր Սեյրանի Մալինցյանի կողմից ՀՀ Արարատի մարզի, համայնք Մասիս, Խաչփար բնակավայր, 6-րդ փողոց 4 հասցեում կառուցված բնակելի տան՝ նկուղով, օժանդակ շինության և պարսպի շահագործման թույլտվություն:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արթուր Մալինցյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: