Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման, հիմք ընդունելով Ալյոնա Համբարձումյանի կողմից ներկայացված հայտը (307400)․ որոշում եմ՝
1․Ալյոնա Համբարձումյանին սեփականության իրավունքով պատկանող Մասիս համայնք Մասիս քաղաք 1-ին թաղամասի 1-ին փողոց 15 հասցեում տալ բնակելի տան կառուցման նախագծման թույլտվություն։
2․Ալյոնա Համբարձումյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ալյոնա Համբարձումյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: