Այսօր: Կիրակի, 16 Հունիսի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 80
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 4044-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Մասիս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, 0236-4-30-40, 0236-4-20-20, masis.ararat@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 մայիսի 2024 թվականի N 4044-Ա

ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԽԱՌԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ՏԻԳՐԱՆ ՎԱՐԴԳԵՍԻ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՒ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՏԱՐԱԾՔԸ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐ ԴԱՐՁՆԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ, 97-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմանբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N731-Ն, N912-Ն որոշումներով, հաշվի առնելով, որ ինքնակամ շինության հաշվառման փաստը հավաստվում է 2023TYQDB4 ծածկագրով  և առաջնորդվելով Մասիս համայնքի գլխավոր հատակագծով` որոշում եմ.

1. Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի խառը կառուցապատման հողամասի վրա (ծածկագիր՝ 03-003-0128-0116) Տիգրան Վարդգեսի Թադևոսյանի կողմից ինքնակամ կառուցված ավտոտնակը (ընդհանուր 17.0 քմ արտաքին մակերեսով), որի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պաշտպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չի ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չի քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, կառուցված չի հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ճանաչել համայնքային սեփականություն,օրինական, հողամասի գործառնական նշանակությունը փոխադրել բնակավայրերի բնակելի  կառուցապատման հողերի  և հասցեավորել՝

ՀՀ Արարատի մարզ, Մասիս համայնք, ք․ Մասիս, Նոր թաղամաս,  11/20 հողամաս:

2. Առաջարկել  Տիգրան Վարդգեսի Թադևոսյանին ուղղակի վաճառքով գնելու իր կողմից ինքնակամ  կառուցված շինությունը և դրա սպասարկման ու պահպանման համար օգտագործվող 0,00172 հա  հողամասը:

3. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`     
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner