Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման, հիմք ընդունելով Նորիկ Տոնոյանի կողմից ներկայացված հայտը (177729)․ որոշում եմ՝
1.Նորիկ Տոնոյանին սեփականության իրավունքով պատկանող Մասիս համայնք, գյուղ Ազատաշեն հասցեում տալ ջերմոցային տնտեսության կառուցման նախագծման թույլտվություն։
2․Նորիկ Տոնոյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Նորիկ Տոնոյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: