Այսօր: Ուրբաթ, 2 Դեկտեմբերի 2022թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 144
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 212-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 212-Ա


Զեկ. ԼԵՎՈՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ ԱՍՏԻՃԱՆԱՎԱՆԴԱԿԸ ԵՎ ԴՐԱ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՒ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ԱՐՄԵՆ ԱՇՈՏԻ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետիՀայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի  № 912-Ն, № 731-Ն որոշումների պահանջներով և նկատի ունենալով, որ Արմեն Աշոտի Սարգսյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին  որոշում է.

1.Թույլատրել Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, Ազատամարտիկների փողոց 31/3 հասցեում գտնվող աստիճանավանդակը (արտաքին մակերեսը՝ 6,8 քմ) և դրա սպասարկման ու պահպանման համար զբաղեցրած 0.00068հա բնակելի կառուցապատման հողատարածքը (ծածկագիր՝ 03-003-0138-0410) ուղղակի վաճառքով օտարելու բնակիչ՝ Արմեն Աշոտի Սարգսյանին:
2.Շինության ուղղակի վաճառքի գինը կազմում է 13․390 (տասներեք հազար երեք հարյուր իննսունը) ՀՀ դրամ:
3.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 30․205 (երեսուն հազար երկու հարյուր հինգն) ՀՀ դրամ:

4.Աստիճանավանդակը և հողամասն օտարելուց հետո համայնքի հաշվապահական և հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություններ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող ԼԵՎՈՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
Հեղինակ Վարդուհի Սաֆարյան  
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-04-40
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2071
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner