Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի № 912-Ն, № 731-Ն որոշումների պահանջներով և հաշվի առնելով, որ Կարեն Շահնազարյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է. 1. Թույլատրել Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, Նոր թաղամաս 20/8 հասցեում գտնվող վարսավիրանոցը (մակերեսը՝ 8,5քմ) և դրա սպասարկման ու պահպանման համար զբաղեցրած 0.00085 հա բնակավայրերի հասարակական կառուցապատման նշանակության հողամասը (ծածկագիր՝ 03-003-0138-0218) ուղղակի վաճառքով օտարել բնակիչ՝ Կարեն Իվանի Շահնազարյանին:
2.Շինությունների ուղղակի վաճառքի գինը կազմում է 150629 ( հարյուր հիսուն հազար վեց հարյուր քսանիննը) ՀՀ դրամ:
3.Շինությունների զբաղեցրած հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 37756 (երեսունյոթ հազար հազար յոթ հարյուր հիսունվեց) ՀՀ դրամ:
4.Գույքն օտարելուց հետո համայնքի հաշվապահական և հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություններ: |