Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներն, հաշվի առնելով, որ Մասիսի համայնքապետարանի 900435002523 հաշվեհամարին վճարվել է 3․000 (երեք հազար) ՀՀ դրամ տեղական տուրք և Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ Հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը /հայտ՝ 162949, ծածկագիր` 03999MF99JES/ և ընդառաջելով Համլետ Ավետիսյանի խնդրանքին` /մտից 19.04.2024թ, N 5832/ որոշում եմ․
1․Համլետ Հայկազի Ավետիսյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասը /ծածկագիր` 03-070-0116-0097/ վերահասցեավորել՝
ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք, գյուղ Նոր Խարբերդ, 10-րդ փողոց, 1-ին նրբանցք, 4/19 հողամաս:
2.Մարզ Արարատ, Մասիս համայնք, գյուղ Նոր Խարբերդ, 10-րդ փողոց, 1-ին նրբանցք, 4/10 հողամասի հասցեավորումը համարել չեղյալ:
3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման։