«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ, 64-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի /սահմանադրական օրենք/ 142․2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, հիմք ընդունելով թիվ 11 տարածքային ընտրական հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 12-ի «Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 05-ի ընտրությունների արդյունքներով Մասիս համայնքի ավագանի ընտրվելու մասին» N 17-Ա որոշումը և 2021 թվականի դեկտեմբերի 16-ի «Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 5-ի ընտրություններին մասնակցած կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակներում ընդգրկված, ինքնաբացարկ ներկայացրած /մանդատից հրաժարված/ ավագանու անդամի թեկնածուների գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 18-Ա որոշումը, «Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանու ընտրված անդամներ գրանցելու մասին» N18 արձանագրությունը, հաշվի առնելով, որ համայնքի ավագանու ընտրության արդյունքով ընտրությանը մասնակցած ,,Դավիթ Համբարձումյան,, դաշինքը ստացել է ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին ու դաշինքի թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձը՝ Դավիթ Համբարձումյանը օրենքի ուժով համարվում է ընտրված համայնքի ղեկավար Մասիս համայնքի ավագանին որոշում է. Հաստատել Մասիս համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 17-ի՝ համամասնական ընտրակարգով ընտրված նորընտիր ավագանու առաջին նիստի օրակարգը՝ 1. Մասիս համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 17-ի նիստի օրակարգը հաստատելու մասին 2․ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ղեկավարի երդման արարողության կազմակերպչական հարցերի մասին 3․ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանու առաջին նստաշրջանի գումարման օրը սահմանելու մասին |