Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ, 16-րդ մասերի պահանջներով, հիմք ընդունելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետը, և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի թիվ 2/փ ----- եզրակացությունը և ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ա․ Ղուլարյանի գրությունը՝ /մտից ՝ --.---․-------թ. N ------/ ՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ Հաստատել ՀՀ Արարատի մարզի, Մասիս համայնքի Արգավանդ բնակավայրի գլխավոր հատակագծի սույն փոփոխությունը՝
- ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի, Արգավանդ բնակավայրի, Սարալանջի փողոց 23 հասցեում գտնվող 03-018-0026-0019 կադաստրային ծածկագրով, 0.42 հա մակերեսով բնակավայրերի նպատակային բնակելի կառուցապատման նշանակության հողամասը սակավահարկ կառուցապատման գոտուց փոխադրել բարձրահարկ կառուցապատման գոտի։
|