Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» № 912-Ն որոշման պահանջներով և նկատի ունենալով, որ Սամվել Թորգոմի Առաքելյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկն ու հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանու 2025 թվականի մայիսի 20-ի N 155-Ա որոշումը՝ որոշում եմ․
1․Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ, համայնք Մասիս, ք․ Մասիս Նոր թաղամաս 11/26 հասցեում գտնվող ավտոտնակը (մակերեսը՝ 22,9քմ) և սպասարկման ու պահպանման համար զբաղեցրած 0.00229 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողամասը (ծածկագիր՝ 03-003-0128-0981) ուղղակի վաճառքով օտարել բնակիչ՝ Սամվել Թորգոմի Առաքելյանին:
2.Շինությունների ուղղակի վաճառքի գինը կազմում է 53100 (հիսուներեք հազար հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ, որը ենթակա է վճարման 900435101135 հաշվեհամարին՝ նպատակ դաշտում նշելով «շինության ուղղակի վաճառք»։
3.Շինություններով զբաղեցրած հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 156600 (հարյուր հիսունվեց հազար վեց հարյուր վաթսուն) Հայաստանի Հանրապետության դրամ, որը ենթակա է վճարման 900435101176 հաշվեհամարին՝ նպատակ դաշտում նշելով «հողամասի ուղղակի վաճառք»։
4․Գույքային իրավունքի պետական գրանցման համար իրականացված վճարները 26000 (քսանվեց հազար) ՀՀ դրամ անհրաժեշտ է կատարել 900432131044 հաշվեհամարին նպատակ դաշտում նշելով «իրավունքի գրանցման ծախսերի վերականգնում»։
5. Գույքն օտարելուց հետո համայնքի հաշվապահական և հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություններ: