Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված ՀՕ 397-Ն օրենքի 2-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշումը, ինչպես նաև այն, որ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում ինքնակամ կառույցի հաշվառված լինելու փաստը հավաստվում է 20236PHLVZ ծածկագրով՝ որոշում եմ.
1. ՀՀ Արարատի մարզ, Մասիս համայնք, ք․ Մասիս 3-րդ փողոց 71 հասցեում (ծածկագիր՝ 03-003-0056-0003) Գրիգոր Սուրիկի Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում իր կողմից ինքնակամ կառուցված ծածկը 16,4 քմ արտաքին մակերեսով, որի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պաշտպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չի ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չի քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ճանաչել օրինական։
2․ Օրինական ճանաչված ծածկի (արտաքին մակերեսը՝ 16,4 քմ) մուծման վճարը կազմում է 22790 (քսաներկու հազար յոթ հարյուր ինսուն) ՀՀ դրամ (մեկ քմ-ի արժեքը 1389.6 ՀՀ դրամ):
3. Սույն որոշման 2-րդ կետում նշված վճարը անհրաժեշտ է վճարել 900435101630 հաշվեհամարին՝ նպատակ դաշտում նշելով «ինքնակամ շինության օրինականացում» բառերը:
4. Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների՝ 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։
5․Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից և ենթակա է պետական գրանցման: