Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված ՀՕ 397-Ն օրենքի 2-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշումը, ինչպես նաև այն, որ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում ինքնակամ կառույցի հաշվառված լինելու փաստը հավաստվում է 2023FQMTJD ծածկագրով՝ որոշում եմ.
1. ՀՀ Արարատի մարզ, Մասիս համայնք, Նոր Խարբերդում բնակավայրում (ծածկագիր՝ 03-070-0018-0014) Ժիրայր Ռաֆիկի Եղոյանին ևԳայանե Ռաֆիկի Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում իրենց կողմից ինքնակամ կառուցված շինությունները՝ բնակելի տուն 312,1 քմ, պարիսպ 13,4 քմ, ծածկ 2,4 քմ ընդհանուր 327,9 քմ արտաքին մակերեսով , որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պաշտպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չի ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չի քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ճանաչել օրինական և հասցեավորել․
ՀՀ Արարատի մարզ, Մասիս, Նոր Խարբերդ 21-րդ փողոց, 17 հողամաս։
2․ Օրինական ճանաչված բնակելի տան (արտաքին մակերեսը՝ 312,1 քմ) մուծման վճարը կազմում է 614525 (վեց հարյուր տասնչորս հազար հինգ հարյուր քսանհինգ) ՀՀ դրամ (մեկ քմ-ի արժեքը 1969 ՀՀ դրամ):
3․Օրինական ճանաչված ծածկի (արտաքին մակերեսը՝ 2,4 քմ) մուծման վճարը կազմում է 2836 (երկու հազար ութ հարյուր երեսունվեց) ՀՀ դրամ (մեկ քմ-ի արժեքը 1181.4 ՀՀ դրամ):
4․ Օրինական ճանաչված պարսպի (արտաքին մակերեսը՝ 13,4 քմ) մուծման վճարը կազմում է 15831 (տասնհինգ հազար ութ հարյուր երեսունմեկ) ՀՀ դրամ (մեկ քմ-ի արժեքը 1181.4 ՀՀ դրամ):
5. Սույն որոշման 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերում նշված վճարը անհրաժեշտ է վճարել 900435101630 հաշվեհամարին՝ նպատակ դաշտում նշելով «ինքնակամ շինության օրինականացում» բառերը:
6. Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների՝ 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։
7․Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից և ենթակա է պետական գրանցման: