Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 97-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի N1066-Ն որոշման պահանջներով ՝ որոշում եմ
1․ Համայնքային սեփականություն հանդիսացող Մասիս համայնքի Ջրահովիտ բնակավայրում գտնվող 03-079-0025-0008 ծածկագիրը կրող գյուղատնտեսական նշանակության հողերից, կից ներկայացված հատակագծի համաձայն առանձնացնել 0.11004 հա հողամաս։
2. 0.11004 հա հողամասի հողատեսքը գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքից փոխել 5-րդ կարգի վարելահողի։
3․ Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման։