Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի № 912-Ն, № 731-Ն որոշումների պահանջներով և հաշվի առնելով, որՀասմիկ Ղազարյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է. 1. Թույլատրել Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, նոր թաղամաս 21/19 հասցեում գտնվող ավտոտնակը (մակերեսը՝ 27,3քմ) և դրա սպասարկման ու պահպանման համար զբաղեցրած 0.00273 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողամասը (ծածկագիր՝ 03-003-0138-0428) ուղղակի վաճառքով օտարել բնակիչ՝ Հասմիկ Լյովիկի Ղազարյանին:
2.Շինությունների ուղղակի վաճառքի գինը կազմում է 53754 (հիսուներեք հազար յոթ հարյուր հիսունչորս) ՀՀ դրամ:
3.Շինությունների զբաղեցրած հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 121262 (մեկ հարյուր քսանմեկ հազար երկու հարյուր վաթսուներկու) ՀՀ դրամ:
4.Գույքն օտարելուց հետո համայնքի հաշվապահական և հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություններ: |