Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 612-րդ հոդվածի 2-րդ մասով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է՝
1.Թույլատրել մեկ տարվա ընթացքում ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող՝ Մարզ Արարատ, համայնք Մասիս գյուղ Արգավանդ Կենտրոնական 2-րդ փողոց 1/1 հասցեում գտնվող շենքը, (սեփականության վկայական 22112023-03-0030, կադաստրային ծածկագիրը՝ 03-018-0056-0002-001, տեսակը՝ մանկապարտեզ, մակերեսը՝ 243․2քմ, կադաստրային ծածկագիրը՝ 03-018-0056-0002-002, տեսակը՝ մանկապարտեզի կցակառույց, մակերեսը՝ 71․1քմ, կադաստրային ծածկագիրը՝ 03-018-0056-0002-003, տեսակը՝ կաթսայատուն, մակերեսը՝ 1․2քմ) անհատույց անորոշ ժամկետով օգտագործման իրավունքով տրամադրել <<ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի Արգավանդ գյուղի <<Անահիտ>> մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը:
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։