Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի 1920-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի Մասիս քաղաքի գլխավոր հատակագծով նախատեսված թույլատրելի օգտագործման ձևերը և ընդառաջելով Սաթի Սեփանյանի (23.09.2024թ․ մտից N12959) դիմումին. որոշում եմ`
1․ Սաթի Սարդարի Սեփանյանի սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արարատի մարզ, Մասիս համայնք, Մասիս քաղաք,Հերացու փողոց փողոց, Նոր թաղամաս 17/3 հասցեում գտնվող՝ /ծածկագիր՝ 03-003-0132-0012/ բնակավայրերի նպատակային նշանակության 0,0053 հա հասարակական կառուցապատման հողամասի գործառնական նշանակությունը փոխել բնակելի կառուցապատման:
2․ Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման։