Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ, 16-րդ մասերի պահանջներով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի թիվ 2/փ -293 եզրակացությունը և ՀՀ Արարատի մարզպետի գրությունը՝ /մտից ՝ 23.11․2023թ. N 15682/ ՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1. Հաստատել ՀՀ Արարատի մարզի, Մասիս համայնքի Արևաբույր բնակավայրը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Արարատ-1 համակցված տարածական պլանավորման փաստաթղթի սույն փոփոխությունը՝
- ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի, Արևաբույր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, քաղաքացու սեփականություն հանդիսացող 03-020-0126-0006 կադաստրային ծածկագրով, 0.92947հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահող հողատեսքի հողամասից 0․45 հա փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողերի գործառնական նշանակության:
|