Համաձայն ,,Տեղական ինքնակառավարման մասին,, օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման, հիմք ընդունելով Կարինե Առուստամյանի կողմից ներկայացված (191189) դիմումը ․ որոշում եմ`
1․Կարինե Առուստամյանին սեփականության իրավունքով պատկանող Մասիս համայնք,քաղաք Մասիս Դպրոցականների փողոց 40/41 հասցեում տալ երկհարկանի շինության՝ կոշիկի և կարի անհատական պատվերների սրահի կառուցման շինարարության թույլտվություն։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Կարինե Առուստամյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։