Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 148
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 7200-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Մասիս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, 0236-4-30-40, 0236-4-20-20, masis.ararat@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

08 հոկտեմբերի 2024 թվականի N 7200-Ա

ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՒ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՅՈՒՐԻԿ ՀՐԱՉԻԿԻ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» № 912-Ն որոշման պահանջներով և նկատի ունենալով, որ Յուրիկ Նիկողոսյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկն ու հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանու 2024 թվականի օգքստոսի 23-ի N 225-Ա որոշումը՝ որոշում եմ․ 

1. Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ Արարատի մարզ, Մասիս համայնք, Ղուկասավան բնակավայրի 13-րդ փողոց  19/1 հասցեում գտնվող շինությունները՝ ավտոտնակ և հավաբուն (ընդհանուր մակերեսը՝ 41․5քմ)  և  սպասարկման ու պահպանման համար զբաղեցրած 0.01523 հա բնակավայրերի բնակելի  կառուցապատման նշանակության հողամասը (ծածկագիր՝ 03-056-0006-0034) ուղղակի վաճառքով օտարել բնակիչ՝  Յուրիկ Հրաչիկի Նիկողոսյանին :

2.Շինության ուղղակի վաճառքի գինը կազմում է 138860 ( հարյուր  երեսունութ հազար ութ հարյուր վաթսուն)  Հայաստանի Հանրապետության դրամ,որը ենթակա է վճարման 900435101135 հաշվեհամարին՝ նպատակ դաշտում նշելով « շինության ուղղակի վաճառք»։:

3.Շինությամբ զբաղեցրած հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 439767  (չորս հարյուր երեսունինը հազար յոթ հարյուր վաթսունյոթ) ՀՀ դրամ,որը ենթակա է վճարման  900435101176 հաշվեհամարին՝ նպատակ դաշտում նշելով « հողամասի ուղղակի վաճառք»։::

4․Գույքային իրավունքի պետական գրանցման համար իրականացված վճարները 26000 ( քսանվեց հազար) ՀՀ դրամ անհրաժեշտ է կատարել 900432131044 հաշվեհամարին նպատակ դաշտում նշելով «իրավունքի գրանցման ծախսերի վերականգնում»։

5. Գույքն օտարելուց հետո համայնքի հաշվապահական և հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություններ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`     
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner