Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ, 16-րդ մասերի,Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի 1920-Ն որոշման պահանջներով և հաշվի առնելով Գագիկ Մարտիկի Բադալյանի դիմումը՝ /մտից ՝ 24.10.2022թ. N CPA0-0000-5036/ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1. ՀՀ Արարատի մարզի, Մասիս համայնքի Նոր Խարբերդ գյուղում գտնվող Գագիկ Մարտիկի Բադալյանին սեփականության իրավունքով պատկանող 03-070-0214-0019 կադաստրային ծածկագիրը կրող, 0.8 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային, կորիզավոր բազմամյա տնկարկ գործառնական նշանակության հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային և գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության՝ անասնապահական տնտեսություն կառուցելու նպատակով։ |