Կատարված ուսումնասիրությունից պարզվել է, որ Մասիս համայնքի Այնթապ գյուղում գտնվող Աբով Կարապետյանին և նրա ընտանիքին պատկանող գյուղատնտեսական նշանակության հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0,31936 հա, որից 0,28 հա օրինական է և հատկացվել է Աբով Կարապետյանին և նրա ընտանիքի անդամներին։
Առկա է հատկացումից ավել օգտագործվող 0,03936 հա մակերեսով հողամաս, որը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, դրա նկատմամբ փաստացի տիրապետողների անհատույց սեփականության իրավունքի ճանաչումը բավարարում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, և 3 ենթակետերով սահմանված պահանջներին։
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի որոշմամբ, տնտեսության թիվ 10 գրքից, գրանցման թիվ 438 քաղվածքը և քաղաքացի Աբով Կարապետյանի դիմումը՝ որոշում եմ․
1․Մասիս համայնքի Այնթապ գյուղում գտնվող գյուղատնտեսական նշանակության օրինական հողամասին կից, ավել օգտագործվող 0,03936 հա մակերեսով հողամասը Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, և 3 ենթակետերի համաձայն ճանաչել քաղաքացիներ՝ Աբով Սարգսի Կարապետյանի (ծնված՝ 02.07.1954թ․ անձնագիր՝ AR 0304887 տրված՝ 25.03.2017թ․ 044-ի կողմից), Գայանե Արխիմանդրիտի Կարապետյանի (ծնված՝ 10.06.1958թ․ անձնագիր՝ AS0406857 տրված՝ 25.10.2018թ․ 044-ի կողմից), Նվեր Աբովի Կարապետյան (ծնված՝ 31.05.1989թ․ անձնագիր՝ BA 3464068 տրված՝ 30.01.2019թ․ 044-ի կողմից) և սեփականության իրավունքը՝ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով։
2․ Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված որակավորում ունեցող մասնագետի կողմից տրված հատակագծով (կցվում է)։
3․ Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով։