Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 159-րդ հոդվածի 1-ին մասով, 163-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 9-րդ մասով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Հրանտ Ալեքսանյանի դիմումը /մտից՝ 14.10.2025 թվական, N11636 / որոշում եմ՝
1.ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի Սիս գյուղի վարչական ղեկավար Հրանտ Ալեքսանյանին 2025 թվականի հոկտեմբերի 20-ից տրամադրել 2024 թվականի ապրիլի 25-ից մինչև 2025 թվականի ապրիլի 25-ը ժամանակահատվածի համար նախատեսված ամենամյա նվազագույն արձակուրդից 5 աշխատանքային օր, վերադարձը՝ 2025 թվականի հոկտեմբերի 27-ին:
2.Կատարել համապատասխան վարձատրություն
3․Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի Սիս գյուղի վարչական ղեկավար Հրանտ Ալեքսանյանի պարտականությունները սույն թվականի հոկտեմբերի 20-ից մինչև հոկտեմբերի 24-ը ներառյալ /արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում/ համատեղության կարգով ժամանակավորապես վերապահել համայնքի ղեկավարի օգնական Էդգար Ղուկասյանին։
4․Հատկացնել հեղուկ վառելիք (20 լիտր բենզին)։